Այսօր Նորք Մարաշից Սարալանջ տանող հատվածը փակվել էր: Այդ ընթացքում վարչական շրջանի ղեկավարի շենքից դուրս են եկել մի խումբ աշխատակիցներ եւ հարձակվել բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա:

«Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյա՛ն, դու ի՞նչ է, ուզում ես քո տնից չկարողանա՞ս դուրս գալ: Ես քեզ զգուշացնում եմ, Տարո՛ն, թափթփուկներիդ հավաքի, թե չէ 1 ամիս տնից դուրս չես գա»,-Հանրապետության հրապարակում րոպեներ առաջ հայտարարեց «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» շարժման ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: