Իհարկե յուրաքանչյուր քաղաքացի պայքարելու իրավունք ունի, բայց այդ պայքարը չպետք է անցնի գռեհիկության սահմանը։ Այո, կարող եք պայքարել, բայց ի՞նչ է նշանակում ՀՀ նախկին նախագահի նկարն անարգելը։ Չի կարելի մտնել հյուպատոսարաններ, համալսարաններ և ոստիկանության տարածքային բաժիններ ու դուրս բերել նախագահի նկարը։


Պայքարը առողջ է այն ժամանակ, երբ չկան մեկ մեկու անարգող կոչեր կամ արարքներ։ Այսօր համացանցում մի նկար կար, որը և պատասխանն է այդ բոլոր արարքներին։ Նիկոլ Փաշինյանը պատկերված է Հիտլեր և Սահակաշվիլիի հետ։
Արդարացնել ինչ-որ մի կողմի չենք պատրաստվում, բայց ողջամիտ արարքներն ավելի են գեղեցկացնում յուրաքանչյուր պայքար։

Նյութի աղբյուրը YN.am