«Իմ քայլը» նախաձեռնության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո երթով շարժվում է Տիգրան Մեծ պողոտայով դեպի Էրեբունի համայնք:

Նշենք, որ քիչ առաջ ավարտվել է Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը, որն արդյունք չի տվել: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հրաժարականի պահանջն ուլտիմատում է պետությանը, շանտաժ օրինական իշխանություններին եւ հեռացել դահլիճից: Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ իրենք շարունակելու են ճնշումներ բանեցնել իշխանության նկատմամբ, մինչեւ հասնեն Սերժ Սարգսյանի հրաժարականին: