Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շփման գծում իր սադրանքները քողարկելու նպատակով, ապրիլի 22-ին տարածել է հաղորդագրություն, որում Արցախի պաշտպանության նախարարության կողմից՝ առաջնագծում տիրող լարված իրադրության մասին ապրիլի 21-ին տարածած տեղեկատվությունը որակել է կեղծ և զանգվածային հուզումներից հանրության ուշադրությունը շեղող: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՊՆ-ն:
«Այս գործելաոճը լիովին սպասելի էր ու ամբողջովին տեղավորվում է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության որդեգրած մարտավարության մեջ:
Իսկ իրականում, ինչ վերաբերում է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժերին ու կուտակումներին, ապա առաջարկում ենք դիտել ստորև ներկայացվող տեսագրությունն՝ առանց մեկնաբանության»,-ասված է հաղորդագրության մեջ:
Տեսանյութը հրապարակել է Արցախի ՊՆ-ն։