ԱՄՆ-ում ամենաշատ դիտվող երգիծական ծրագրերից մեկի `«Colbert Report»-ի հաղորդավար Ստեֆան Քոլբերթը ծաղրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` նրան անվանելով «համասեռամոլ» և «քառասունոտնուկ»:«Սոնդաքիքա» լրատվական կայքի` «Լկտի ամերիկացին Էրդողանին համասեռամոլ անվանեց» վերնագրով հրապարակման մեջ ասվում է, թե Ստեֆան Քոլբերդը, հաղորդման ընթացքում խոսելով Թուրքիայի մասին այն ներկայացրել է որպես «Շաբաթվա ներքին պատերազմ ապրող մահմեդական երկիրը» և բացահայտ ծաղրել Էրդողանին,-այս մասին գրում է Ermenihaber.am:
Խոսելով Թուրքիայում ժողովրդավարության և զարգացվածության մակարդակի մասին, ասել է. «Մահեդական երկրում հազիվ էլ այդքան ժողովրդավարություն լինի»: