«Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

«Քիչ առաջ հանդիպում ունեցա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Քննարկեցինք ներքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները և լուծման ուղիները»,-գրել է նա Facebook-ի իր էջում։

Նշենք, որ նախօրեին ևս Փաշինյանը հանդիպել էր Արմեն Սարգսյանի հետ։

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: «Ելք»-ը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:

Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն: