Սա Փարիզն է՝ մի վայր, որտեղ, շատերի կարծիքով, իրականանում են մի շարք երազանքներ: Փարիզն այն քաղաքներից մեկն է, որը գրկաբաց ընդունում է մարդկանց: Եթե մի օր որոշեք այցելել, ուրեմն՝ այս մի քանի վայրի մասին պետք է տեղեկություն ունենաք, քանի որ սրանք համարվում են Փարիզի և Ֆրանսիայի այցեքարտը:

Վերսալ
Այն քաղաք է Ֆրանսիայում, Փարիզի հարավարևմտյան արվարձանն է, որը միջազգային ճանաչում է գտել իր ճարտարապետական հուշարձաններով, կերպարվեստով և պատմական իրադարձություններով:

Պեր Լաշեզ
Սա այն վայրն է, որը յուրաքանչյուրը պետք է տեսնի: Թարգմանաբար նշանակում է «Արևելյան գերեզմանատուն»: Այն աշխարհի ամենահայտնի և ամենամեծ գերեզմանատունն է: Այստեղ իրենց վերջին հանգրվանը գտել են Մոլիերը, Օսկար Ուայլդը, Օնորե դը Բալզակը, Անրի Ռենիեն և այլք:

Լուվր
Աշխարհում շատ հայտնի թանգարաններ կան, բայց Լուվրն իր ուրույն տեղն է զբաղեցնում: Այն մինչ թանգարան լինելը եղել է թագավորական պալատ: Թանգարանը բաղկացած է 8 բաժնից՝ Հին արևելք, Հին Եգիպտոս, Հին Հունաստան, Իսլամի արհեստ, Քանդակ, Արվեստի ստեղծագործություններ, Գեղանկարչություն, Գրաֆիկական աշխատանքներ, Աֆրիկա, Ասիա, Օվկիանիա, Ամերիկա:

Թյուիլրի
Փարիզի կենտրոնում պալատ է: Լուվրի հետ կազմում է մեկ ընդհանուր համալիր:

Էյֆելյան աշտարակ
Կարծում եմ, որ բոլորը գիտեն այս հայտնի աշտարակի մասին: Այն համարվում է աշխարհի հրաշալիքներից մեկը: Լինելով Ֆրանիսայում և հատկապես Փարիզում՝ պետք է այցելեք և տեսնեք այդ աշտարակը:

Օրսե թանգարան
Օրսե թանգարանը պոստիմպրեսիոնիզմի և իմպրեսիոնիզմի աշխարհի ամենամեծ հավաքածուն ունի:

Սեն
Կարող եք այցելել գետի երկու ափերը: Ե՛վ ձախ, և՛ աջ ափը գեղեցիկ է:

Ռոդենի թանգարան
Թանգարանի հավաքածուն ընդգրկում է քանդակագործի 133 աշխատանք։ Թանգարանի հենց մուտքի մոտ տեղադրված է Ռոդենի ամենահայտնի քանդակի՝ «Մտածողի» կրկնօրինակը:

Ժիվերնի
Այս գյուղակը հայտնի է դարձել Կլոդ Մոնեի տան և այգու շնորհիվ: