Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Մարգալյոյի հրավերով, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր կայցելի Մադրիդ։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը տեղի կունենան Հայաստանի եւ Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները։
Այցելության շրջանակներում նախատեսված են նաեւ նախարար Նալբանդյանի հանդիպումներն Իսպանիայի խորհրդարանում եւ ելույթը Մադրիդի ակումբ քաղաքագիտական կենտրոնում։