«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ:

Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 1-ին, «Ելք»-ի կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկեց 45 պատգամավոր, դեմ՝ 56, ձեռնպահ չկա:

«Որոշումը չի ընդունվել: Մենք ձեզ հետ կհանդիպենք 7 օր հետո այս հարցով»,- հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: