«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ արտահերթ ընտրություններ կազմակերպելն այդքան էլ հեշտ գործ չէ` ժամանակի առումով։

«Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է և պահանջում է պատգամավորների 3/5-ի ձայնը, ինչը հնարավոր է կոնսենսուսի պայմաններում։ Կկարողանա՞ն նման կոնսենսուս ապահովել, կարծում եմ` դժվար։ Ապա այդ փոփոխությունները պետք է անցնեն Վենետիկի հանձնաժողովի և միջազգային այլ կառույցների փորձաքննությունը։ Դա ժամանակ պահանջող գործընթաց է, ըստ ամենայնի, կտևի մոտ 6 ամսից մինչև 1 տարի։

Այսինքն` աշունն ամենամոտիկ ժամկետն է ընտրությունների, իսկ այդ ընթացքում շատ բան կփոխվի թե՛ քաղաքական կյանքում, թե՛ ժողովրդի վերաբերմունքում։ Մնացածը կյանքը ցույց կտա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև աշուն պետք է կարողանա լուծել բազում խնդիրներ, այդ թվում և` ղարաբաղյան։ Այս պահին նա մանյովրում է գեոքաղաքական կենտրոնների միջև, պետք է սպասել, թե աշնանն ինչ արդյունքներ կունենա նա»,- ասաց մեր զրուցակից սահմանադրագետը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: