Երևանի Կենտրոն և Նոր Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Սեդրակյանի գործով հերթական դատական նիստը:
Նիստի ընթացքում հետազոտվում են գործով ապացույցները: Ընդմիջման ավարտից հետո գործով մեղադրյալ Խաչատուր Պողոսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Հարիկյանի դեմ իրականացված մահափորձի գործում Վարդան Սերդրակյանը որևէ առնչություն չունի:
Նա հայտարարեց նաև, որ դրա մասին ավելի մանրամասն կանդրադառնա իր ցուցմունքում: Այս մասին իմանում ենք Փաստինֆո-ից:
Հիշեցնենք, որ գործով մյուս մեղադրյալ Սամվել Հարությունյանը նույնպես նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր, թե Վ. Սեդրակյանը որևէ առնչություն չունի գործի հետ, և որ իրենք դա արել են Պ. Հայրիկյանից գումար շորթելու նպատակով: