ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկել է կուսակցության Գործադիր մարմնի նիստ, որը վարում է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Նշենք, որ ԳՄ նիստի օրակարգում, ամենայն հավանականությամբ, մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրության հետ կապված հարցերն են:
Գործադիր մարմնի նիստից հետո նախատեսվում է նաեւ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նիստը:
Նշենք, որ մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի է ունենալու վարչապետի ընտրությունը, որտեղ միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: ՀՀԿ-ն որոշում է կայացրել, որ կաջակցի այդ ընտրությանը եւ Հայաստանը վաղը կունենա վարչապետ: