Կայացավ «Եվրատեսիլ 2018» միջազգային երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։ Մեր մասնակից Սեւակ Խանաղյանը փայլուն ելույթ ունեցավ, սակայն չանցավ եզրափակիչ։
Եզրափակիչ անցան Ավստրիայի, Էստոնիայի, Կիպրոսի, Լիտվայի, Իսրայելի, Չեխիայի, Բուլղարիայի, Ալբանիայի, Իռլանդիայի եւ Նիդեռլանդների ներկայացուցիչները։
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 10-ին, իսկ եզրափակիչ համերգը՝ մայիսի 12-ին։