Yelaket.am-ը ահազանգ է ստացել քաղաքացիներից, որ «Թամարա», «Մարիաննա» և «Չանախ» կաթնամթերք արտադրող ընկերությունները կաթը՝ հումքի մատակարարներից /գյուղացիներից/ վերցնում են էժան գներով, պատճառաբանելով, որ կաթնամթերքը պետք է էժանանա։
Ելակետ լրատվականի թղթակիցը շրջեց մի քանի խանութներով՝ ճշտելու համար կաթնամթերքի գնի փոփոխություն կա, թե՝ ոչ, և գինը նույնն էր, ինչպես շաբաթներ առաջ․ գնային որևէ տատանում տեղի չէր ունեցել։ Մեկ այլ քաղաքացի ահազանգելով նշեց՝ այսօր արդեն լուրեր են շրջանառվում, որ վաղը կաթը պետք է հանձնեն էլ ավելի էժան, նախորդ գնից՝ 20 դրամ էժան։
Զրուզակիցը բորբոքված էր․ <<Խաբում են ու չեն էժանացնում, հա, եթե էժանացնեն նաև արտադրվածը, հասկանալի է, ուրախ ենք, դեմ չենք, բայց այսպես դառնում է, որ խաբում են գյուղացուն՝ էժան վերցնում ու թանկ ծախում>>։