Անխնա տարածելու :D դուրս ենք գրել հումորներ, որոնք ստեղծվել են Թավշյա հեղափոխության օրերին։
© Ոստիկանը պատանուն.
- Ապեր ջան ձերոնք գիտե՞ն որ ստեղ ես։
- Հա, բա ձերո՞նք։
© Ցուցարարների պաստառ Վանաձորում.
Սերժ լա դենը։
* Հայ Հեղափոխական Դաշնակցությունը դեմ է հայերի հեղափոխությանը։
Այս մեքենան շատ դանդաղ մոտենում է ցուցարարներին և ոնց որ թե ուզում է փչանալ։
© լրագրող
ՀՀԿ դու քաշվար, Հոկտեմբերյանը քաշած գալիսա։
© Հոկտեմբերյանցի ցուցարարներ
Էդ ձեր դասադուլները դասերից հետո արեք։
© Գալուստ Սահակյան
© Ցուցարարը Ազատություն TV-ի ուղիղ եթերին.
- Իռա 1-ի կողմերը տուն կգամ։
© Ցուցարարը ոստիկանական պատնեշին.
- Աշոտ, աաայ Աշոտ, տատդ էլա ստեղ, չխփես։
* Հիմա չհասկացանք, ՍԱՍ-ի Արտակ է թե Արտակ ՍԱՍ-ի։
* Երևանում - Նիկոլ, Նիկոլ։ Գյումրիում - Նիգոլ, Նիգոլ։
* Նորից չեն մերժում, մերժում են կրկին։
* Էս ՀՀԿ-ն չի պատկերացնում ինչի են ընդունակ 10 օր մանիկյուրի գույն չփոխած աղջիկները։
Հրապարակում հնարավոր չէ հավաքվել 100000 մարդ, առավել ևս 40000 մարդ։
© Գալուստ Սահակյան
* Սերժը էնքան չէր բանակցել, որ շուտ պրծավ։
* Ոստիկանները բերման են ենթարկել Շմայսի անձնակազմից 2 հոգու, շփոթելով մարդկանց հետ։
© Ոստիկանը աղջիկ ցուցարարին.
- Վահանից 5 քայլ հետ կանգնեք։
- Վահանն ովա՞
© Գյումրիի երթերից մեկի ժամանակ անցնում են գերեզմանների մոտով.
- Միացեք, ինչղ քվեարկել եք, էնպես էլ եկեք մերժեք։
* Լֆիկը փախել է Ֆրանսիա, անունն էլ փոխել՝ Samuel le Fique:
Ախր ոնց կարա մարտի 1 լինի, արդեն ապրիլի 22-ն ա։
© Գալուստ Սահակյան
* Միակ բանը որ Սաշիկը չկիսեց, ժողովրդի ուրախությունն էր։
Աժժ ջան ես հանրապետական չեմ, կնիկսա հանրապետական։
© Սամվել Ալեքսանյան
Նիկոլ, հիշում ես չէ՞, ինձ մենակ քաչալացնում ես։
© Շմայս
* Սաշիկը որ իմանար 7 %-ը այսքան շատ է, էդքան փայ կմտներ։
Աշոծյան քեզ ո՞նց սիրենք, դու սիրելու բան ես որ սիրենք։
© Էդմոն Մարուքյան
* Ժամանակին որ Սերժի մերը Սերժի հորը մերժեր, մենք հիմա Սերժին չէինք մերժի։
Հա բայց ինչի՞ իմիննոյ Նիկոլը։
© Սեյրան Սարոյան
* Մայիսի 1-ի ընտրություններից հետո նոր ֆիլմ.
55 оттенков серЖого.
* Պուտին, Օբաման ու Սերժը անեկդոտներից մենակ Պուտինն է փրկվել։
* - Քուրիկ ջան դեմքդ ծանոթա։
- Ո՞ր փողոցն ենք փակել իրար հետ։
* 5-10 տարեկան երեխաներով փողոց են փակել, մեկը մեքենայով մոտենում է։
- երեխեք ջան թողեք անցնեմ, ձեզ բոլորիդ մառոժնի կառնեմ։
երեխաներից մեկը.
- երեխեք չենք բանակցում, մենք խաղաղ ցուցարար ենք։
* Հայաստանը առաջին անգամ ունեցավ գեղեցիկ ու համեստ առաջին տիկին։
* Նիկոլը արդեն 3 ժամ եղավ վարչապետ է, բայց Նաիրիտը հլը չի աշխատում... սաղ սարքած էր։
Ֆեյսբուք՝ Դավիթ Սիմոնյան