Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին բացառիկ հարցազրույց է տվել Վրաստանի «Առաջին ալիքին», որտեղ, մասնավորապես խոսել է Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունների մասին: Այս մասին նշված է Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում:
Վարչապետն իր խոսքում նշել է․
«Վրաստանը բարեկամ երկիր է: Վրաստանի և Հայաստանի եղբայրական հարաբերությունները պետք է զարգացում ապրեն, քանզի մենք եղբայրական երկրներ և գործընկերներ ենք: Մեր կուսակցության («Քաղաքացիական պայմանագիր»- խմբ.) ծրագրում Վրաստանը որոշիչ դեր ունի Հայաստանի համար:
Կարծում եմ, մեր հարաբերությունները պետք է զերծ լինեն աշխարհաքաղաքական գործոններից և ազդեցությունից, որոնք, ցավոք, ոչ միշտ են դրական»:
Նա հավելել է, որ Հայաստանը և Վրաստանը պետք է խորացնեն հարաբերությունը բոլոր ուղղություններով, ինչպես տնտեսական և քաղաքական, այնպես էլ մեր երկու ժողովուրդների միջև: