Տիգրան Լ. Պետրոսյանը Բուլղարիայի Ոսկե Ավազներ առողջարանում անցկացվող 2-րդ “Մեծ Եվրոպա” օփենում 7 հնարավորից վաստակել է 5 միավոր: Նա մեկ միավորով ետ է մնում առաջատարներից` գրոսմայստերներ Զբինեկ Հրաչեկից (Չեխիա), Վլադիմիր Գեորգիեւից (Մակեդոնիա) եւ Նիլս Գրանդելիուսից (Շվեդիա):
Ավետիք Գրիգորյանը, Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, Վալենտին Փամբուկչյանը, Դավիթ Պառավյանն ունեն 4-ական միավոր: