«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին ՀՀԿ-ից կողմ քվեարկողների ցուցակում ի սկզբանե չեն եղել գեներալ Մանվելն ու Սեյրանը, քանի որ 8 պատգամավորի քվեն բավարար էր, որ իրականացվեր նախապես գծված սցենարը՝ 53+1 ձայն։

Սակայն հասկանալով, որ իշխանության նավը խորտակվում է, գեներալներն իրենք են պայքարել, որ կողմ քվեարկեն։ Արդյունքում Փաշինյանն ընտրվեց ոչ թե 1 ձայն ավելով, այլ՝ 6։ Իսկ «դավաճանների» շարքում ոչ միայն Շիրակ Թորոսյանն է, այլև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։

Չնայած ՀՀԿ-ականներն ասում են, թե «+1»-ը հենց նրան է վերաբերել, որ, իբր, Պողոսյանը նախապես իրենց ասել է՝ եթե Նիկոլենք դահլիճում չսրեն իրավիճակը, կողմ կքվեարկի։ Սակայն Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարեց՝ «չկարծեք, թե այդ 10 պատգամավորները ձերն են կամ անկախ։ Պարզապես օժանդակում ենք, որ ընտրվեք», իսկ «+1»-ը վերաբերում էր առաջին «դավաճան» Ֆելիքս Ցոլակյանին»։