«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, արդեն մի քանի օր է՝ Սերժ Սարգսյանը լքել է Կոնդի «կառավարական դաչան» և բնակվում է զարմիկներից մեկի առանձնատանը։ Այս օրերին էլ նա նստում է իրեն սպասարկող ավտոմեքենայի հետնամասում, հանդիպումների գնում՝ առանց իր վրա ուշադրություն հրավիրելու։
Այսօր տեղի ունենալիք կառավարության նիստում քննարկման է ներկայացված 16 հարց (որոնցից երկուսը հանված են), սիմվոլիկ 13-րդ հարցը վերաբերում է «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին» չզեկուցվող հարցին, որով նախատեսված է պաշտոնաթող նախագահին բնակավայր հատկացնել։ Այլ մանրամասներ չկան փաստաթղթում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: