Երևանի Կենտրոն և Նոր Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեռևս շարունակվում է Վարդան Սեդրակյանի գործով հերթական դատական նիստը:
15 րոպե ընդմիջումից հետո նախատեսվում էր դատարան ներկայացնել երկրորդ իրեղեն-ը` լազերային սկավառակ, որտեղ տեսագրված է այդ օրը տեղի ունեցածը:
Պարզ է դառնում, որ Հայրիկյանի բաճկոնը վնասված էր միայն թևի մասում:
Դատական նիստի ընթացքում Սեդրակյանն հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ . «Խնդրում եմ Ձեզ, հարգելի դատարան, փոխել իմ նկատմամբ խափանման միջոցը: Ես էլի կշարունակեմ դատավարությունը և չեմ խոչընդոտի>: Այս մասին մենք իմանում ենք «Սիրունյան» փաստաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Վերջինս կասկածվում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մահափորձի մեջ: