Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ իրենք չեն պատրասվում Հայաստանի հետ բանակցել Արցախի հարցի շուրջ Արցախի ներկայացուցչի ներկայությամբ։
Ըստ նրա, բանակցությունների ձևաչափը սահմանվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ըստ որի Հայաստանը և Ադրբեջանը հակամարտող կողմերն են և այս պահի դրությամբ Արցախը այդ բանակցությունների մաս չի կազմում։
Նման որոշման դեպքում Ադրբեջանն էլ իր կողմից առաջ կքաշի հարցը խաղաղ կարգավորելու խնդիրը։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հայտարարեց, որ բանակցությունները չեն կարող արդյունավետ համարվել, եթե Արցախի ղեկավարությունը նրանց չմասնակցի:
ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան