Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 05:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. բախվել են երկու ավտոմեքենա, ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes CLK» եւ ՄPeugeot Partner» մակնիշերի ավտոմեքենաները. կան տուժածներ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ 52-ամյա Կ. Հ.-ն, 27-ամյա Ռ. Օ.-ն եւ 46-ամյա Լ. Վ.-ն հոսպիտալացվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: