Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչում Մադրիդի «Աթլետիկոն» կհանդիպի ֆրանսիական «Մարսելի» հետ:
Bet365 բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում իսպանական ակումբին, որի հաղթանակը գնահատում է 1.70 գործակցով: Ֆրանսիական ակումբի հաղթանակն ունի 5.75 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.79:
Մայիսի 16-ին Լիոնում անցկացվելիք խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: Գլխավոր մրցավարն է հոլանդացի Բյորն Կյոյպերսը: Հաղթողը կնվաճի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում «Աթլետիկոն» հաղթել էր Լոնդոնի «Արսենալին», իսկ «Մարսելն» ուժեղ էր գտնվել ավստրիական «Զալցբուրգից»:
Եվրոպայի լիգայի գործող հաղթողն է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որն այս տարի հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայում եւ պայքարը լքեց 1/8 եզրափակիչում



 
										
										 
										
										 
										
										 
											






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					