Երբ տեսնում ենք, թե ինչ են արել Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Երևանի հնագույն այգու հետ՝ դա ուղղակի բարբարոսություն պետք է որակել: Հիշեցնեմ, որ այն 20-րդ դարի սկզբին հիմնադրված պատմական Անգլիական այգու օրգանական մի մասն էր, և այնտեղ մինչ վերջերս դեռ պահպանվում էին մեկդարյա վաղեմության բազմաթիվ ծառ-հուշարձաններ:
Հիմա արդեն բացվել է այդ ամբողջովին ծառահատված և համատարած բետոնապատվող այգու տարածքի խայտառակ, ուղղակի ողբալի պատկերը, և դա այն դեպքում՝ երբ Երևանում ամռանը 40 աստիճանի շոգ է և անտանելի կիզիչ արև, այսինքն՝ ամեն մի կանգուն ծառ մեր քաղաքում ամեն գնով պահպանել ու խնամել է պետք:
Դժվար է հասկանալ, թե ինչպե՞ս կարող էր այդ նախագիծը հաստատվել, երբ այդ հարցի վերաբերյալ ոչ հանրային քննարկում է եղել, ոչ էլ համապատասխան մասնագետների փորձագիտական եզրակացություն, այսինքն՝ ուղղակի հերթական գործարք-ծածկադմփոցն է արվել, ինչպես և քաղաքապետարանի մնացած բոլոր այլ գործողությունները, որոնք մինչ այժմ քողարկվում էին «Ավելի բարեկարգ Երևան» կեղծ պաստառների ներքո:
Ֆեյսբուք՝ Ռուբեն Շուխյան