Խոյ. Անհարթ օր է: Շրջապատի մարդկանց դժվար է հարմարվել ձեր կյանքի ռիթմին, ինչն էլ հանգեցնում է տարաձայնությունների և վեճերի: Դուք չեք ստանում աջակցություն այն մարդկանցից, ում անվերապահ ըմբռնմանը սովոր եք եղել: Կարելի կոկետություններ անել, սակայն լուրջ հարաբերությունների սկիզբը քիչ հավանական է:
Ցուլ. Օրվա առաջին կեսը բարդ կլինի: Մանրուքները բավական են, որպեսզի դուք դուրս գաք հունից: Օրվա երկրորդ կեսին դրական միտումները կսկսեն թափ հավաքել, կյանքը դառնում է ավելի թեթև և հեշտ: Հնարավոր է անսպասելի հրավեր. ստանալով այն, դուք հիանալի ժամանակ կանցկացնեք հաճելի միջավայրում:
Երկվորյակ. Օրը հաջող ընթացք կունենա: Շրջապատի աչքում դուք հաճելի զրուցակից եք և ուշադիր ունկնդիր: Օրը բարենպաստ է ինչպես նոր ծանոթությունների, այնպես էլ՝ հին ընկերների հետ շփվելու առումով: Ընտանեկան գործերը դժվար կլինի միայնակ հաղթահարելը, այնպես որ ավելի լավ է դիմեք մտերիմների օգնությանը, ովքեր ձեզ հուսախաբ չեն անի:
Խեցգետին. Օրը շատ թեթև և հաճելի է թվում, սակայն ձեր լավատեսությունը միշտ չէ, որ արդարացված կլինի: Դուք հակված եք գերագնահատելու ձեր հնարավորությունները, և առաջին հերթին՝ ֆինանսական, ինչն էլ հանգեցնում է կորուստների և չարդարացված ծախսերի: Ցանկալի չեն ուղևորությունները, տանը դուք ձեզ շատ ավելի հարմարավետ կզգաք
Առյուծ.Օրը բավական բարդ է դասավորվում: Հարմար օր է երկարաժամկետ նախագծերի վրա աշխատել սկսելու համար: Դժվար թե հաջողության հասնեք այնպիսի գործերում, որոնցում ձեր միակ նպատակը անմիջապես եկամուտ ստանալը լինի: Աշխատեք սրտին մոտ չընդունել մանր թյուրիմածությունները, քանի որ եթե կենտրոնանաք դրանց վրա, ապա տրամադրությունն անպայման կփչանա:
Կույս. Օրը թեթև և հաճելի է սկսում, և ձեր բախտը շատ հարցերում բերում է: Դուք ենթագիտակցաբար զգում եք, թե ինչին կարելի է ձեռնամուխ լինել, իսկ ինչն էլ մի կողմ դնել, կամ հանձնարարել մեկ ուրիշի: Դա մեծապես օգնում է օպտիմալ օգտագործել ժամանակն ու ուժերը: Լավատեսությունը ձեզ լրացուցիչ հմայք է հաղորդում: Օրը միանգամայն հարմար է կոմերցիոն գործունեության, գործարքներ կնքելու համար:
Կշեռք. Հարմար օր է տարբեր մարդկանց հետ ամենատարբեր բնույթի շփումների համար: Լավ են անցնում ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումները, սակայն նրանք հետ դուք ոչ մի կերպ չեք կարողանում անկեղծ լինել: Նման օրերին դժվար է ինչ-որ բան թաքցնելը, դուք պահերով ակամայից բացում եք ուրիշների գաղտնիքները, ինչը կարող է անախորժությունների լուրջ հիմքեր ստեղծել:
Կարիճ. Օրը դասավորվում է բավական լարված: Կարող է անցյալին վերադառնալու, ինչ-որ խզված կապերը վերականգնելու ցանկություն առաջանա: Սակայն պետք է հիշել, որ դժվար թե ձեզ հաջողվի սխալների կրկնվելուց խուսափել՝ բոլոր խնդիրները նորից վերադառնալու են, ընդ որում՝ ընդունելով ավելի լուրջ բնույթ: Ցանկալի չէ քննարկել կարևոր հարցեր:
Աղեղնավոր. Այս բավական հանգիստ օրը դժվար թե կապված լինի որևէ էական իրադարձության հետ: Արժե կարգավորել ֆինանսական գործերը՝ սեփական եկամուտներըի և ծախսերը վերլուծելով, դուք կկարողանաք խուսափել անտեղի ծախսերից: Բարենպաստ օր է բազմամարդ միջոցառումներ այցելելու համար: Այսօր կցանկանաք նոր ծանոթություններ հաստատել:
Այծեղջյուր. Բարդ օր է, սակայն՝ ոչ զերծ հաճելի պահերից: Հարմար օր է այն բանի համար, որպեսզի վերջապես ձեր մեջ ուժ գտնեք զերբազատվելու ավելորդ բաներից, ինչպես նաև իրականացնելու հարաբերությունների վերազննում՝ հասկանալու համար, թե դրանցից որն է ձեզ համար ուղղակի ժամանց, որը՝ սովորույթի հարց, իսկ որը՝ լուրջ շարունակություն ենթադրող:
Ջրհոս. Այսօր ձեզ բավական բարդություններ են սպասում: Օրը հարմար է գեղեցիկ իրեր գնելու համար, սակայն միայն այն պայմանով, որ դրանք չպետք է թանկ լինեն: Շփման մեջ խնդիրները ծագում են այն պահին, երբ դուք անհրաժեշտ չեք համարում թաքցնել ձեր զգացմունքները: Մտերիմներն այսօր սուր են արձագանքում ձեր ամեն մի վարքագծին:
Ձկներ. Ֆինանսական առումով լավագույն օրերից չէ: Փողերը հոսում են մատների արանքից և չեն խոստանում վերադառնալ տեսանելի ապագայում: Կենսական ներուժը ցածր է և դուք հոգնում եք սովորականից ավելի շուտ: Լավ օր է փոքր ուղևորության համար, սակայն դուք չպետք է նստած լինեք ղեկին: Այսօր կարելի է և պլանավորել ընտանեկան հանգիստը: