Քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն, աշնանը սպասվող ներքաղաքական վերադասավորումների կոնտեքստում հնարավոր է համարվում ինչպես ԲՀԿ-ի վերադարձը կոալիցիա, այնպես էլ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նշանակումը վարչապետի պաշտոնում։
Այս մասին գրում է «168 ժամը» եւ հավելում. «Հենց այդ հանգամանքով են ոմանք բացատրում ԲՀԿ-ականների՝ վերջին շրջանում դրսեւորվող բավական զուսպ վերաբերմունքն իշխանության նկատմամբ։ ԲՀԿ-ի վերադարձը կոալիցիա կարող է լուծել մի շարք աշխարհաքաղաքական հարցեր։
Նոյեմբերին տեղի է ունենալու Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի Վիլնյուսի գագաթաժողովը, որտեղ Հայաստանը պետք է ստորագրի Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը։ Դա, ըստ էության, կարող է դիտվել որպես հրաժեշտ Եվրասիական միությանը։ Բայց եթե ԲՀԿ-ն դառնում է կառավարող կոալիցիայի անդամ, իսկ Գագիկ Ծառուկյանը՝ վարչապետ, ապա կարելի է սպասել ճիշտ հակառակին. հրաժեշտ Եվրոպական ինտեգրացիային եւ կանաչ ճանապարհ՝ դեպի Եվրասիական միություն »,- գրում է «168 ժամը»: