Օրերս իր ուժերը հեղինակային երգի ասպարեզում փորձող վարսահարդար Զարեհ Թևանը մի հետաքրքիր դիտարկում էր արել ֆեյբուքյան իր էջում:

Անդրադառնալով հեղափոխության շրջանում և դրանից հետո ստեղծված թեմատիկ երգերին՝ հարգարժան Թևանը մասնավորապես գրել էր.

«-Էս ինչ մի ստեղծագործական անճաշակ ալիք ա բարձրացել ու օճառի բույրով ողողվել ամբողջ Facebook-ը, իրենց անճաշակ երգերով ու օճառաքմահաճ խոսքերով։ Շարունակելով միտքը մեծարգո Զարեհը նշել էր.

– Փաստորեն լիքը երգիչ-երաժիշտներ սպասում էին էս օրվա՞ն,որ ևս մեկ անգամ իրենց անճաշակությունը հրամցնեին ամբողջ ազգին, հա՞։ Փաստորեն էտ էր պատճառը,որ մեծամասամբ ընդհատակ էիք մտել,վիզ դրած ձեր ռաբիզ շեդեվերներն էիք ստեղծագործում,որ լա՜վ ,հավեսով ,վազելինով տեղավորվեք, հա՞։ Ավարտելով միտքը Զարեհ Թևանը նշել էր.

-Թող ինձ ներեն իմ կոլեգա ընկերները, սկսած խնջույքային երգիչներից,վերջացրած էստրադայիններով,բայց արդեն հերիքա ու հոգնեցնողա,թարգը տվեք ու ձեր ռեստորաններում ձեր հանապազորյա հացը վաստակեք… Ի դեպ ռեստորանային ու ռաբիզ երգերից խորշող և բարցրաճաշակ դասական արվեստի սիրահար Զարեհին խորհուրդ ենք տալիս վերանայել իր հայերենի իմացությունը հետագայում «քծնանքի եք արժանանում» որակի միտք թույլ չտալու համար: Չնայած ինչպես «դասականը» կասեր վեր նայելը դեռևս վերանայելը չէ»:

Հիշեցնենք որ հեղափոխության թեմայով երգեր հրապարակել էին Թաթա Սիմոնյանը, Գագիկ Բադալյանը և այլոք ինչպես նաև շարժման առաջին օրվանից ընդունված, Նիկոլ Փաշինյանի տեքստով «Իմ Քայլը՝ Քաղաքացու երգը»՝ Հայկ Ստվերի կատարմամբ: Չենք մեկնաբանում ռեստորաներում հանապազորյա հացը աշխատելու չարախինդ ակնարկը, որովհետև վստահ ենք, որ Զարեհը ինքն էլ իր երգի միջոցով չէ վաստակում սեփական հանապազորյա հացը, և վերջապես այդ մարդիկ, որոնք ռեստորաններում են վաստակում իրենց ապրուստը ոչ մի անպատիվ բան չեն անում, չեն գողանում, չեն մուրում կամ չեն փորձում վաստակել այն օրինակ խաղատներում… Մենք իհարկե անուշադրության կմատնեինք այս ամենը, եթե չլիներ Զարեհ Թևանի նոր հրապարակումը այն մասին որ ինքը նոր երգ է պատրաստում՝ Նիկոլ Փաշինյանի գրած տեքստի հիման վրա:

Հարգարժան Զարեհին ուզում ենք հիշեցնել իր սեփական խոսքը և նրբորեն ակնարկել իր տեքստում արծարծված վազելինի մասին:

 

Հ.Գ.
Բոլոր նրանք, ովքեր որևէ ալիքի վրա կփորձեն զբաղվել սեփական PR-ով և այդ PR-ը իրականացնել ուրիշներին մրոտելու, նսեմացնելու հաշվին ցանկանում ենք զգուշացնել`բոլորը չէ որ ապրում են մեկ օրվա հիշողությամբ: