Ադրբեջանական մամուլը կրկին անդրադարձել է Արցախի հարից խնդրին ու դրա լուծման տարբերակներին: Ինչպես նկատել ենք վերջին մի քանի օրերի ընթացքում, երբ Հայաստանը արդեն հայտարարել է, որ բանակցության սեղանի մոտ լինելու է նաև Արցախի ներկայացուցիչը, ադրբեջանական կողմը տանում է ավելի շատ պատերազմ սկսելու քարոզչություն, այդ կերպ փորձ է արվում ճնշել Հայաստանի ղեկավարությանը:
Այս օրերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդեն համեմատում են նախորդ երկու ղեկավարների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, որոնց հետ համեմատության ժամանակ ներկայացվում է, որ վերջին 20 տարիների ընթացքում Փաշինյանը միակ ղեկավարն է, ով չի պատերազմել Ադրբեջանի դեմ, այսինքն չի մասնակցել մարտական գործողությունների:
Այսինքն ըստ ադրբեջանական աղբյուրների Փաշինյանը փորձելու է ուղղել իր այդ «թերությունը» և հենց այդ նպատակով է Արցախին բերում բանակցությունների սեղան, որպեսզի դրանով ևս մեկ պատերազմ սկսվի, որի ժամանակ վարչապետը հանդես կգա, որպես բանակի գերագույն հրամանատար:
Նմանատիպ հայտարարություններով ադրբեջանական կողմը նախ փորձում է ստուգել սեփական երկրի քաղաքացիների պատրաստակամությունը, արդյո՞ք նրանք պատրաստ են հերթական պատերազմին: Փորձ է արվում նաև ստուգել Հայաստանի ղեկավարությանը, արդյո՞ք նրանք մինչև վերջ կպահեն իրենց խոսքը:
Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					