Սա մեր հաղթանակների սկիզբն է եւ կարծում եմ, որ այսուհետ պարտադրված ենք միայն հաղթանակներ տոնել: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Մովեսես Հակոբյանը:
Խոսելով իր նոր պաշտոնի մասին, Մոկսես Հակոբյանը նշեց, որ ցանկացած պաշտոն, որը հնարավորություն է տալիս հայրենիքին ծառայել, մեծ պատիվ է:
Ինչ վերաբերում է ԶՈՒ գլխավոր շտաբի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակմանը, որի վերաբերյալ Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն ասել էր, որ ամենանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանտու պաշտոնին, Մովսես Հակոբյանն ասաց. «Բանիմաց սպա է, կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի»:
Անդրադառնալով կոռուպցիոն բացահայտումներին, լրագրողները հարցրին՝ մտավախություն չունե՞ք, որ դրանք հասնեն Զինված ուժեր, Մովսես Հակոբյանն ասաց. «Ձեր մտահոգություններն անտեղի են եւ փարատվելու են»: Նա ասաց, որ որքան ինքն է տեղյակ, բանակը զերծ է եղել կոռուպցիայից. «Ես չեմհավակնում դախազ կամ դատավոր լինել: Կան իրավապահ մարմիններ, բոլոր գնահատականները կտան: Ընդհանրապես իմ մոտ վախի չիպը հանած է»: