«Հրապարակ» թերթըգրում է. «Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների հրավիրյալների ցանկը կազմվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Պարզվում է՝ նախկին իշխանությունն արդեն կազմած է եղել ցուցակները, թե ովքեր պետք է ներկա լինեին Սարդարապատում, ովքեր՝ Հանրապետության հրապարակում։ Ցանկում է եղել ՀՀԿ-ական և ՀՀԿ-ամերձ էլիտան՝ քաղաքական, գործարար, մշակութային, մտավորական, սակայն Փաշինյանը հանձնարարել է ցուցակները հիմնովին փոխել, նոր դեմքեր ընդգրկել ամենատարբեր ոլորտներից։
400 հրավիրատոմս են ուղարկել Սարդարապատի միջոցառման, մոտ հազարն էլ՝ երեկոյան համերգի համար։ Հրավիրյալների շարքում ավելացրել են մարտի 1-ի զոհերի հարազատներին, սահմանամերձ գյուղերից մոտ 60 երեխայի, հաշմանդամություն ունեցող մարդկանց, կառավարության աշխատակազմին նաև զգուշացվել է՝ «ՔՊ»-ախեղդ չանել։
Իսկ ԱԺ նախագահին և փոխնախագահներին չհրավիրելը ոչ այնքան անփութություն, որքան միտումնավոր է եղել։
Հիշեցնենք՝ ՀՀԿ-ից 3 պատգամավոր է հրավիրվել, այդ թվում՝ Արա Բաբլոյանը, ով ի պաշտոնե պետք է ՀՀ և Արցախի նախագահների հետ միասին կանգներ վարչապետի հետ նույն հարթակին, սակայն քանի որ ի պաշտոնե չի հրավիրվել, չի ներկայացել։
Առհասարակ, ԱԺ-ից հատուկենտ մարդիկ են ներկա եղել։ Չեն եղել դաշնակցականները, «Ծառուկյան դաշինքից» մի քանի հոգի, ՀՀԿ-ից գեներալներն ու Վահրամ Բաղդասարյանն են եղել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: