Հայաստանի ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորությունները դիտարկելու համար սկսել կառավարություն-ԱԺ համատեղ քննարկումներ։

«Բոլոր հնարավորությունները պետք է քննարկել։ Ոչ մի հնարավորություն չպետք է բաց թողնել: Մեր դռները բաց են եւ պետք է գոնե մեկ անգամ հասարակությանը հստակ ուղերձ հղենք: Այդ քննակումների արդյունքում, եթե հնարավոր է իջեցնել՝ իջեցնում ենք, եթե ոչ, ապա հստակ ասենք՝ ինչ պատճառով հնարավոր չէ իջեցնել սակագինը, որովհետեւ տեղեկացված չլինելու պատճառով հասարակությունը քննադատում է մեզ, որ ունենք բավարար հնարավորություն իջեցնելու գինը կամ գոնե չբարձրացնելու, բայց դա չի արվում։ Հիմա եկեք պայմանավորվենք թափացիկ գործել, ու հանրությանը տեղյակ պահենք, թե ինչու չկարողացանք իջեցնել», - ԱԺ-ում 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց Միքայել Մելքումյանը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ընդունեց առաջարկը:

Ավելի վաղ Արթուր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ քննարկում են գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության հարրցը, որի արդյունքները կարզ կլինեն առաջիկա 1-2 օրերին: Նա նշել էր, որ սահկագնի բարձրացում հաստատ չի լինի: