Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը չի կարող ասել՝ արդյոք կթանկանա գյուղատնտեսական մթերքը՝ կապված «Երեւան սիթիում» լայնածավալ ստուգումների հետ:
«Չեմ կարող ասել։ Դա Գյուղնախարարության անմիջական վերահսկողության տակ չէ»,-ասաց նախարարը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Պետք է հաշվի առնել, որ «Երեւան սիթին» մենակ չէ, շուկան է գինը պայմանավորում, մենք ամսի 2-ին գյուղատնտեսական մեծածախ շուկան վերականգնում ենք»,-ընդգծեց Արթուր Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացրել «Երեւան սիթի»-ի գլխավոր գրասենյակում եւ բազմաթիվ խախտումներ հայտնաբերել: