ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում իր ելույթի սկզբում հիշեց ռուսական մի քաղաքական գործչի արտահայտություն. «Եթե դու 10 անգամ ստուգում ես և 10 անգամ գալիս զեկուցում, որ գողանում են, ուրեմն նախ և առաջ պետք է զբաղվել քեզանով»:
Այս արտահայտությունը ԱԺ պատգամավորը համեմատեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետ:
«Կարծում եմ այս սկզբունքը կիրառելի է Վերահսկիչ պալատի նածագահ Իշխան Զաքարյանի նկատմամբ, ով վերջին 9 ամիսների ընթացքում ավարտին է հասցրել իր մի քանի միլիոն դոլարանոց առանձնատան շինարարությունը:9 ամիսն, ընդ որում, շատ կարևոր ժամանակահատված է, որովհետև 9 ամիս առաջ Իշխան Զաքարյանը զեկուցում էր ուրիշների չարաշահումնների մասին և այսօր էլ էլի զեկուցում է ուրիշների չարաշահումների մասին»,նշեց Ն. Փաշինյանը:
Վերջինս նշեց, որ երբ ուշադիր ընթերցում ենք Իշխան Զաքարյանի կենսագրությունը, ապա այնտեղ չենք տեսնում որևէ դրվագ, որը հնարավորություն կտա հանդարտ վերաբերվել մի քանի միլիոն դոլար արժոզությամբ առանձնատուն ունենալու փաստին:
«Ըստ էության այդ առանձանտունը Իշխան Զաքարյանի կենսագրության համադրությունը ստիպում է մտածել կոռուպցիոն ռիսկերի մասին: Զարմանում եմ, թե ինչպես է պարոն Զաքարյանը ԱԺ-ի ամբիոնից խրոխտ կեցվածքով զեկուցում ուրիշների չարաշահումների մասին, այդ չարաշահողներն էլ առանձնատներ են կառուցում պարոն Զաքարյանի նման, և շատ շատերը կերազեն, նույնիսկ չեն էլ կարող երազել նման առանձնատուն ունենալու մասին»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս նշեց, որ Զաքարյանի առանձնատունն այս քննարկման միակ հետաքրքիր և զարմանալի դրվագը չէ։
«Աժ նախագահ Հովիկ Աբրհամյանը, ով քսանամյա պետական պաշտոնավարության ընթացքում ռուսական և հայկական լրատվամիջոցների համաձայն դարձել է ՀՀ խոշորագույն սեփականատերերից մեկը, փնտրում, փնտրում և այդպես էլ չի գտնում, թե ովքեր են այն ավազակներն, ովքեր անխնա կերպով թալանում են մեր հայրենիքը։ Վարդան Այվազյանն, ում անունը բնապահպանության նախարար եղած տարիներին կապվել է Երրորդ հանրապետության ամենաաղմկոտ կոռուպցիոն սկանդալի հետ, պահանջում է բացահայտել և պատժել բոլոր կոռուպցիոներներին»,-նշեց Հ. Աբրահամյանը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Տիգրան Սարգսյանին, նշելով, որ ՎՊ-ի բացահայտումները վերաբերում են նրա կառավարությանը:
«Տիգրան Սարգսյանն առիթը բաց չի թողնում խոսել կոռուպցիայի դեմ պայքարի և արդյունավետ կառավարման մասին, մինչդեռ հենց իր՝ ԿԲ նախագահ լինելու տարիներին Հայաստանը զրկվեց ոսկու պաշարներից։ Այս երևույթը, քան իշխանության երկվություն, անվանել չեմ կարող։ Այս իշխանությունը համ կոռումպացված է, համ պայքարում է կոռուպցիայի դեմ, համ ապօրինի է, համ պայքարում է ապօրինության դեմ, համ 2008թ․մարտի մեկին գնդակահարել է ՀՀ քաղաքացիներին, համ շահագրգռված է այդ սպանությունները բացահայտելու գործում, համ ավելացնում է աղքատությունը, համ պայքարում է աղքատության դեմ, համ քաղաքացիներին ստիպում է արտագաղթել, համ պայքարում է արտագաղթի դեմ»,- նշեց Ն. Փաշինյանը:
Այդ չարաշահողները Իշխան Զաքարյանի նման առանձնատուն են կառուցում. Փաշինյան
