Սցենարիստ Արսեն Սարգսյանն իր էջում կիսվել է տեսանյութով և գրել՝
Աչքովս ընկավ էս տեսանյութը, ծանոթ մարդիկ տեսա մեջն ու նայեցի։ Առաջին հայացքից՝ սովորական ներկայացման գովազդ ա, գունավոր, քիչ թե շատ հետաքրքիր, բայց ի՞նչն էր ինձ համար ամանա հետաքրքիրը։ Էս ներկայացումն Ամերիկայում ա լինելու, ոչ թե Հայաստանում։ Եղել են դեպքեր, վերջին շրջանում ավելի շատ, որ Հայաստանից թատերախմբով մեկնել են Ամերիկա, ներկայացում են ցուցադրել ու վերադարձել են, կամ ֆիլմեր են տարել-ցուցադրել, կամ գնացել-երգել-պարել-ուրախացել-եկել են։ Նման բաները շատ սովորական են։
Էն էլ ա սովորական, որ ԱՄՆ-ում ապրող երգիչները full դահլիճներ են լցնում, դերասանները՝ սերիալում են խաղում կամ հաղորդում վարում, բա՜յց ապրել Ամերիկայում ու թատերական բեմադրություն անել, էն էլ հայերենով, էս մի քիչ անսովոր ա (կարող ա ուղղակի լավ տեղեկացված չեմ)։ Կարճ ասած՝ շատ լավ ա ու շատ ողջունելի։
Բոլորս էլ լսել կամ տեսել ենք, որ արվեստի կամ «արվեստի» մարդիկ Ամերիկայում լրիվ ուրիշ գործեր են անում՝ յոլա գնալու համար։ Շատ ապրեն էս ներկայացման մեջ ներգրավված բոլոր հայերը, որ Ամերիկայի բանկերին կամ վարկային կազմակերպություններին «քցելու» փոխարեն, շարունակում են մասնագիտական գործունեությունը՝ հայերենով։ Մի հատ ջիգյարով լայք
Հ․Գ․ Ի դեպ, «Փախիր կնոջիցդ»(նույն ինքը՝ «Սիրահարված տաքսիստը») ներկայացումը ես Հայաստանում տեսել եմ ու չեմ փոշմանել, նենց որ, եթե ապրում եք Լոսում ու հայրենիքի կարոտը խեղդում ա, շտապեք, գովազդում ասվում ա, որ տեղերը սահմանափակ են