ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, այսօր՝ հունիսի 5-ին շարունակվում է 2017 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկումը: Այսօրվա նիստի օրակարգում են առողջապահության եւ սոցիալական ապահովության ծախսերը, նպաստներն ու թոշակները:
Զեկուցողներն են Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Հրավիրված է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: