Այո, էքսթրիմի ու ադրենալինի սիրահարներ, սա հաստատ Ձեր մասին է ու Ձեզ համար։ VARDA-ն հիմա հանգստանում է Սոչիում, ուր ժամանել է ԱՄԷ-ից։ Դուբայում պարուհին որոշել է փորձել այսպես կոչված զիփ-լայնը, իսկ ցատկի տեսագրությունը հայուհին միայն հիմա է հրապարակել։
«Ինձ ուղարկել են իմ թռիչքի տեսագրությունը։ Ինչ տպավորիչ էր։ Հիմա ուզում եմ Սոչիում տարզանկայից ցատկել։ P.S. Բավականության արժեքը 180 դոլար է, 170 մետր բարձրությունից թռիչքը մեկ րոպեից կարճ է տեւում, արագությունը մոտ 80 կմ/ժ։ Ես մի քանի օր առաջ եմ տոմս գնել։ Սարսափելի է՝ մինչ սպասում ես քո հերթին։ Երբ բարձրացա 42-րդ հարկ, ես սկսեցի կասկածել, որ այդքան համարձակություն կունենամ, բայց ինձնից առաջ մի 12 տարեկան տղա էր ցատկում իր մայրիկի հետ։ Ես զգացի այդ հաճույքը, հիմա ես ուզում եմ գիշերը ցատկել՝ գիշերային քաղաքի լուսավորության ներքո։ Տեսագրությունն ու լուսանկարները մի քանի օր հետո կլինեն»,- գրել է VARDA-ն։