«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան Ալավերդիում դաժան ծեծի է ենթարկվել Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի գործով անցնող «Արկո» մականունով հայտնի Արթուր Մնացականյանը։ Նա իրեն շատ լկտի է պահել, եղել է ալկոհոլի ազդեցության տակ։
Դեռևս չպարզված հանգամանքներում ծագած վիճաբանությունը թեժացել է, վերածել ծեծկռտուքի։ Արդյունքում Արկոն դաժան ծեծի է ենթարկվել, նրան ծեծողները անգամ ցանկացել են նետել Դեբեդ գետը։
Հիշեցնենք, որ Արկոն մեղադրվում էր Ալավերդցի Վահագի գործով։ Նա կալանավորվեց, սակայն Վահագն Աբգարյանի դեմ ցուցմունք տալու արդյունքում հայտնվեց ազատության մեջ, և նրան առաջադրված մեղադրանքը կարճվեց»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: