Ադրբեջանի Կուսարսկի շրջանի Յուխարա Զեյխուր գյուղի մոտ տեղակայված ուղեկալի սահմանապահները գրանցել են անհայտ անձի կողմից Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատման փորձ: Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 4-ին, ժամը 21:40-ին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Շրջանի դատախազությունից հայտնել են, որ սահմանախախտ Վադիմ Մարդանովիչ Զեյնալովը հրաժարվել է կատարել իրավապահ մարմինների աշխատակիցների պահանջները եւ դիմադրություն ցույց տալով՝ նրանց վրա կրակել է:
Ի պատասխան՝ իրավապահ մարմինների աշխատակիցներն, օգտագործելով ծառայողական զենքը, սահմանախախտին վնասազերծել են:
Զեյնալովի դին զննելիս նրա մոտ «Մակարով» ատրճանակ է հայտնաբերվել, որը որպես իրեղեն ապացույց կցվել է գործին:
Տեղի ունեցածի փաստով դատախազությունում քննություն է կատարվում: