Այսօր դատարանն ազատ արձակեց «Սասնա ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանին:

Դատավոր Մեսրոպ Մակյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, բավարարեց պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը:
Նշենք, որ Արեգ Կյուրեղյանի համար ԱԺ Ելք խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը եւ Լենա Նազարյանը ներկայացրել էին անձնական երաշխավորագիր: