Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Գագիկ Ջհանգիրյանի դեմ քաղաքացիական գործի քննությունը: Այս մասին տեղեկանում ենք 168.am-ից: Նիստի ընթացքում հայցվորներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը, Ռազմիկ Սարգսյանը պնդեցին իրենց բողոքը: Գագիկ Ջհանգիրյանի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանն էլ ասաց, որ պատասխանող կողմը ամբողջությամբ առարկում է հայցի դեմ: Ի դեպ, Գ. Ջհանգիրյանը ներկա չէր դատական նիստին: Նիստի ընթացքում դատավոր Սիմիզար Հովսեփյանը կողմերին հարցրեց՝ արդյոք նրանք չե՞ն ցանկանում վեճն ավարտել հաշտությամբ, արդյոք չկա՞ն հաշտության եզրեր: Արայիկ Զալյանը պատասխանեց՝ ո՛չ: Դատարանը որոշեց նախ լսել հայցվորներին, պատասխանողին, ապա հետազոտել գործի ապացույցները: Նիստի ընթացքում Արայիկ Զալյանը ներկայացրեց հայցը: Նա նշեց, որ իրենց պատիվն ու արժանապատվությունը ոտնահարել, իրենց վիրավորել է Գագիկ Ջհանգիրյանի հետևյալ արտահայտությունը. «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն: Ես չեմ փոխել իմ կարծիքը»: Արայիկ Զալյանը նշեց, որ պահանջում են իրենց վիրավորելու համար Գագիկ Ջհանգիրյանից բռնագանձել 300.000 դրամ, զրպարտության համար՝ ևս 300.000 դրամ, ճանաչել անմեղության կանխավարկածի խախտումը: Գագիկ Ջհանգիրյանի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը հայցվոր Արայիկ Զալյանին հարցրեց՝ արդյոք նշված հրապարակումներում Գագիկ Ջհանգիրյանը կոնկրետ մատնանշե՞լ է իրենց անունները: Արայիկ Զալյանն էլ պատասխանեց, որ հրապարակումներում կոնկրետ իրենց անունները Ջհանգիրյանը չի նշել, սակայն լրագրողները նրան հարց ուղղել են՝ կապված Մատաղիսի գործի հետ, իսկ այդ գործով նախկին դատապարտյալները հենց իրենք են եղել: Ջհանգիրյանի ներկայացուցիչն ասաց, որ հայցը անհիմն է և ենթակա է մերժման՝ պատճառաբանելով, որ հայցվորների անուն-ազգանունները Ջհանգիրյանի կողմից չեն նշվում: Հիշեցնենք, որ Մատաղիսի գործով արդարացված Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը, Ռազմիկ Սարգսյանը հայց են ներկայացրել Գագիկ Ջհանգիրյանի դեմ՝ պահանջելով Ջհանգիրյանից հատուցել պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը և պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել: Նշենք, որ հայցի ներկայացման համար հիմք է հանդիսացել Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցներից մեկը, որում նա Մատաղիսի գործով արդարացված տղաներին մարդասպան էր անվանել` նշելով, որ նրանք, իր կարծիքով՝ մեղավոր են և պետք է պատժվեն: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 2-ին, որտեղ կհետազոտվեն գործով ապացույցները:
Այս թեմայով
Աննա Հակոբյանը Օլենա Զելենսկայի հրավերով ներկա է եղել գագաթնաժողովի
Լա Լիգա․ Մեկնարկում է 7-րդ տուրը
Բորելը Լիբանանում էսկալացիան չափազանց վտանգավոր է անվանել
Լիբանանի հարավում և արևելքում իսրայելական հարձակումների կյանքից զրկվածների թիվը հասել է 325-ի
Վրացական փողոցում մեքենաներ են այրվել
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի խորհրդավոր կրակոցը. առանձնատան գաղտնի հետնամուտքի դուռը բաց է եղել
ՔՊ-ն փորձում է ՀԷՑ-ը խլե՞լ ռուսաստանաբնակ գործարարից. «Ժողովուրդ»
ԱԺ գլխավոր քարտուղարի դիպլոմի ֆոնին «Լիսկայի» ատենախոսությունը լուրջ աշխատանք էր. «Ժողովուրդ»
Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել. «Ժողովուրդ»
«Կանադայի այցը չեղարկել եմ ես». Ալեն Սիմոնյանը ստել է, նրան զանգահարել են Կանադայից և ասել՝ մի՛ արի. «Ժողովուրդ»
Սամվել Բաբայանի կուսակցությունը վիժեցրել է սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու` արցախցի պատգամավորների նախաձեռնությունը. «Ժողովուրդ»
Աստղագուշակ՝ սեպտեմբերի 24-ի համար
Եղանակը Հայաստանում
«Անհամբեր սպասում ենք մեր համագործակցության զարգացմանը». Հնդկաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանին
Մետրոպոլիտեnից օգտվելիս Тelcell-ի համակարգից օգտվել է ընդհանուր ուղեւորների 21 տոկոսը
Զելենսկին «հաղթանակի պլանում» ներառել է գործողության շարունակումը Կուրսկի մարզում
Բայդենը հազիվ թե հայտարարի ՌԴ-ի խորքին հարվածելու որոշման մասին Զելենսկու հետ հանդիպումից հետո. Times
«Սրիկաներ». ինչպես մարտի 1-ի գործով մեղադրյալներ Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը ներկայացան Հակակոռուպցիոն դատարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԺ գլխադասային հանձնաժողովներն այս շաբաթ նիստեր կգումարեն
Պետքարտուղարությունը Լիբանանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը
Էրդողանը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ
Սեպտեմբերի 23-ի աստղագուշակ
Եղանակը Հայաստանում. Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Ռուսական զորքերը սպասում էին ուկրաինական զինված ուժերի ներխուժում Կուրսկի շրջան. The Guardian
Աստղագետները խուճապի մեջ են. նոր Starlink արբանյակները լրջորեն խանգարում են ռադիոաստղադիտակների աշխատանքին
Բորելը Լիբանանում էսկալացիան չափազանց վտանգավոր է անվանել
Բայդենը հազիվ թե հայտարարի ՌԴ-ի խորքին հարվածելու որոշման մասին Զելենսկու հետ հանդիպումից հետո. Time...
Պետքարտուղարությունը Լիբանանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը
Ռուսական հանցավոր աշխարհի առաջնորդը նշվում էր որպես Wildberries-ի շուրջ կոնֆլիկտի մասնակից
Իրանի ԱԳՆ-ն կանչել է Աֆղանստանի դեսպանին՝ Իրանի օրհներգի ժամանակ կանգնելուց հրաժարվելու պատճառով
Սթոլթենբերգ. Որքան շատ զենք տա ՆԱՏՕ-ն Ուկրաինային, այնքան մեծ կլինի խաղաղության հավանականությունը
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի խորհրդավոր կրակոցը. առանձնատան գաղտնի հետ...
1
«Կանադայի այցը չեղարկել եմ ես». Ալեն Սիմոնյանը ստել է, նրան զանգահարել են Կանադա...
2
Վրացական փողոցում մեքենաներ են այրվել
3
ՔՊ-ն փորձում է ՀԷՑ-ը խլե՞լ ռուսաստանաբնակ գործարարից. «Ժողովուրդ»
4
Աննա Հակոբյանը Օլենա Զելենսկայի հրավերով ներկա է եղել գագաթնաժողովի
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
ՔՊ-ն փորձում է ՀԷՑ-ը խլե՞լ ռուսաստանաբնակ գործարարից. «Ժողովուրդ»
ԱԺ գլխավոր քարտուղարի դիպլոմի ֆոնին «Լիսկայի» ատենախոսությունը լուրջ աշխատանք էր. «Ժողովուրդ»
Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել. «Ժողովուրդ»
«Կանադայի այցը չեղարկել եմ ես». Ալեն Սիմոնյանը ստել է, նրան զանգահարել են Կանադայից և ասել՝ մի՛ արի....
Սամվել Բաբայանի կուսակցությունը վիժեցրել է սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու` արցախցի պատգ...