Այսօր ԱԺ արտահերթ նիստում ներկայացվել էր ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հեղինակած «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:
Դահլիճում ներկա 99 պատգամավորները միասնաբար կողմ քվեարկեցին «Երկրապահ կամավորներին կարգավիճակ տալու մասին» օրենքի նախագծին:
ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը իր ելույթի ժամանակ նշեց, որ կան մարդիկ, ովքեր չունեն կարգավիճակ: «Դուրս մնացած մարդիկ կան, օրինակ Արմենը՝ Մազը, ինքն իրա ջոկատում դուրս ա մնացել, Դաշնակցության շատ տղաներ դուրս են մնացել, քանի որ 89-94թթ բանակ է եղել մենք անցել ենք ծառայության, իսկ տղաները չեն մտել ծառայության, բայց 93-94 թթ մասնակցել են Մարտակերտի դաժան պատերազմին, հավասարազոր մեր հետ կռվել են, բայց չեն գրանցվել բանակում, մեր հետ հավասար կռվել են, վերջում զենքը հանձնել են ու գնացել են տուն»,-իր խոսքում նշեց Մանվել Գրիգորյանը: Գեներալ Մանվել Գրիգորյանը իր ելույթում նշեց, որ մոտ 85 հազ. մարդ այսօր օգտվում են հատուկ իրավունքներից, որից 35 հազարը ազատամարտիկներ են: Սակայն շատ ազատամարտիկներ դուրս են մնացել այդ ցուցակլներից; «Արմենը (ՄԱԶ-ը) իր ջոկատով մնացել է դուրս, դաշնակցական շատ տղաներ դուրս են մնացել, քանի որ 1992-ին չեն մտել բանակ ծառայության, սակայն մեր հետ հավասարազոր կռվել են, բայց որեւէ տեղ չեն գրանցվել: Վերջում զենքը հանձնել են, թողել գնացել են տուն»,- ասաց Մ. Գրիգորյանը:
ԱԺ գեներալ պատգամավորը նշեց, որ մարդկանց մետրոներից, ավտոբուսներից, շուկաներից հավաքում էին և տանում էին զինկոմիսարիատներ, որտեղից տանում էին պատերազմի դաշտ:
«Լցնում էին ավտոբուսները, բերում էին ընտեղ մին ու գրանատը իրարից չեն տարբերում, փամփուշտները չէին տարբերում, օրա եղել 8 ուղղաթիռ վիրավոր ենք ուղարկել, դաժը չենք հասցրել ճանաչել: Առաջին 16 հոգին անճանաչելի են եղել: Հենա Շմայսը թող ասի»,-նշեց Մանվել Գրիգորյանը:
Գեներալը նշեց, որ կարգավիճակ ստանալու խնդիր ունեն այն մարդիկ, ովքեր մասնակցել են 80-94թթ եղել են կամավոր և հիմա չեն օգտվում լիազորությունից:
«Ես էնքան վատ եմ ինձ զգում, որ Մազի պես տղեն եկել ա ինձ ասում ա, գեներալ ջան լիազորի, որ ես էլ եմ մասնակցել, որ կարգավիճակ ունենամ: Խնդիրը լոկ բարոյական է:Նրանց փող պետք չի,ախր երկրապահը Մանվելինը չի: Սա ՀՀ-ին է, դա ոչ մեկի սեփականությունը չի, նույն էտ կամավորականը Լևոն Տեր պետրոսյանն ա, Ռոբերտ Քոչարյանն ա, Սերժ Սարգսյանն ա, Հովիկ Աբրահամյանն ա, միայն զինվորը չի, որ դարձել ա կամավորական: Երկրապահը դա էս պետությանն ա, վատ ա, որ ուզում ենք հավասարեցնենք, ես ուզում եմ հասնեմ իմ ընկերներին, ես ուզում եմ ոչ թե գեներալ-լեյտենանտ լինեմ, ՀՀ առաջին աստիճանի խաչն առաջինը ես եմ ստացել: Ես ընձնով չեմ եղել, ես Հունան Ավետիսյան չեմ, որ կուրծքս բացեմ, ուզում եմ, որ իմ տղերքից բարձր չլինեմ: Մեր որոշ ընկերները վատ վիճակով հելնում են փողոց, վատ վիճակում են»,-նշեց Մ. Գրիգորյանը:
Նա նաեւ հավելեց, որ կարեւոր չէ, թե ով է կառավարությունը, 1 ամիս հետո կառավարությունը կարող է փոխվել պետք չէ թշնամություն սերմանել: «Թշնամություն մի արեք, տղա-աղջիկ ունեք, էգուց իրար հետ եք պսակելու»,-նշեց Մ. Գրիգորյանը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կատակեց, թե 1 ամսից փոխվել չեն պատրաստվում: «1 ամիս չէ, բայց 1 տարի չերկարի»,- նույնպես կատակեց Մ. Գրիգորյանը: Երբ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց գեներալին, որ իր ժամանակը սպառվել է և նա պետք է դադարեցնի իր ելույթը, Մանվել Գրիգորյանն ասաց.«Քու խաթր եմ էթում»:
Տեսանյութը` A1plus-ի