Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է Նախիջևանում գտնվող Գյուննուտի գերեզմաններ մի խումբ ադրբեջանցիների այցի տեսանյութը, որը նկարահանվել է հայկական դիրքերից: «Նկարահանված է հայկական դիրքերից, այն դիրքից, որը լիարժեք վերահսկողություն ունի գյուղի ավերակների նկատմամբ», – նշել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը տեղեկություն էր տարածել, որ իբր ազատագրել է Գյուննուտը: Ավելի ուշ Հայաստանի ՊՆ-ն հայտնել է, որ մի խումբ ադրբեջանցիները Գյուննուտի գերեզմաններին են մոտեցել հայկական կողմից թույլտվություն ստանալուց հետո: