Հունիսի 12-ին, ժամը 09:00-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելեց Երեւանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում (հասցե՝ Երևան, Արզումանյան փող., 8 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)) տեղակայված քննական կենտրոն` մասնակցելու «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին:

Վերջինս լրագրողների հետ զրույցում անդրադարձավ բուհական ճգնաժամին։ Մանրամասները՝ տեսանյութում։