«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Դոն Պիպոյի վերադարձով գեներալներ Մանվել-Սեյրան դուետը ճաք է տվել:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` օրեր առաջ հանդիպել են ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանն ու Դոն Պիպոն: Վերջինս գեներալին առաջարկել է չեզոքություն պահպանել Էջմիածնում սպասվող իրադարձությունների շրջանակում: Ի մասնավորի՝ նա ասել է. «Դու գործ չունես էս ամենի հետ, քեզ չեզոք պահիր», եւ Սեյրան Սարոյանն էլ համաձայնել է:
Հիշեցնենք, որ եթե նախկինում գեներալներն անբաժան էին, ապա հիմա գրեթե անհնար է նրանց միասին տեսնել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ԱԺ քառօրյա նիստի ավարտին Սեյրան Սարոյանը ԱԺ ՀՀԿ խմբակցությունում մենակ էր հանդիպել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին ու ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում