Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը հավատացնում է՝ երբեք չի կասկածել, որ Մանվել Գրիգորյանը կարող էր այդքան զենք ու զինամթերք կուտակել կամ իր տուն բերել զինվորի համար նախատեսված սնունդը: «Ո՞նց կարայի ես իմանայի, որ էտի տենց բան ա անում, որ իմանայի, բա խայտառակ չէի անի՞։ Ո՞նց ա հիմա իմ երեսին նայելու, ո՞նց, ինձ հետ հիմա ի՞նչ ձևի ա շփվելու։ Ես իմ հորից էլ կհրաժարվեի, եթե տենց բան աներ։ Մի մարդ, ո՞նց կարող ա իջնել այդ աստիճանի, չգիտեմ․․․Մանվելն ի՞նչ չուներ, Մանվելը մնացել էր տուշոնկի՞ն… շուկա, հացի գործարան, խի էս պետությունը մեզ թողել էր սովա՞ծ, ո՞նց կարելի էր հերոսից իջնել «տուշոնկա» գողցողի»,- մտերիմ ընկերոջ արարքից խիստ զայրացած լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ Սեյրան Սարոյանը։ Վերջինս նկատեց, որ հիասթափված է իր ընկերոջից, ով բազմիցս իր ներկայությամբ երդումներ է տվել, որ զինվորի հացը չեն գողանալու: «Աշխարհում ամենավատ բանը, երբ հարազատ մարդու ես կորցնում, դրանից վատ բան չկա»,- ասաց պատգամավորը։ Մանրամասները՝ տեսանյութում։
Նյութի աղբյուրը՝ factor.am