Հունիսի 18-ին FPWC-ի վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) արագ արձագանքման խումբը Երևանի կենդանաբանական այգու անձնակազմի հետ մեկնեց Էջմիածին` ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածք` իրավիճակը գնահատելու և կենդանիների հետագա ճակատագրի հարցը պարզելու նպատակով:
Այցի արդյունքում ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հաշվառվեցին՝
•5 գորշ արջ,
•1 վագր,
•8 խառնածին քարայծ,
•1 եղնիկ,
•2 սիրամարգ և այլ հավազգիներ։
1 վագրը տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգու կարանտինային կենտրոն՝ հետագա բուժզննման համար: