«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ ժամը 11:00-ին, «Անի պլազա» հյուրանոցի բացօթյա սրճարանում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանն ու Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը բուռն զրույցի էին բռնվել:

Թ. Պողոսյանն ինչ-որ բաներ էր ասում, իսկ Վ. Հովհաննիսյանը հակադարձում էր նրան: «Ժողովուրդը» փորձեց Վ. Հովհաննիսյանից պարզել, թե ինչն էր վիճաբանության պատճառը: Սակայն վերջինս հրաժարվեց խոսել իրենց զրույցի վերաբերյալ՝ խորհուրդ տալով դիմել Թ. Պողոսյանին, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր»: