«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Մանվել Գրիգորյանի կրտսեր որդի Արմանը փաստաթղթերով Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական տնտեսական քոլեջի ֆինֆակի ավարտական կուրսի ուսանող է: Սակայն քոլեջի ո՛չ դասախոսները, ո՛չ ուսանողները նրան երբեւէ չեն տեսել: Թե ինչպես է Մանվելի որդին հայտնվել ավարտական կուրսում, երբ նրան քոլեջում ոչ ոք չի ճանաչում, հատկապես վերջին իրադարձություններից հետո որեւէ մեկի համար գաղտնիք չէ:
Նշենք, որ խոսքը պետական ուսումնական հաստատությունում սովորելու մասին է, որը ֆինանսավորվում է պետբյուջեի կողմից:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` վերջինս չի ներկայացել անգամ ավարտական քննություններին: Այս անգամ չներկայանալը այլ պատճառներ ունի՝ գեներալի որդին վստահ չէ, թե քոլեջում կհանդուրժեն հոր ազգադավ կեցվածքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում