Նուբարաշեն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արթուր Կիրակոսյանն աշխատակազմ չունի: Այս մասին գրում է թերթը` հղում անելով News.am-ին:
Ըստ տեղեկությունների` վարչական շրջանի աշխատակազմն ազատման դիմում է գրել, և նոր ղեկավարը մնացել է առանց աշխատակազմի:
Ա.Կիրակոսյանը նշել է, որ ինքը կառաջարկի աշխատակազմին շարունակել աշխատանքը, իսկ եթե չցանկանան, նոր աշխատակազմ կհավաքեն:
Վարչական շրջանի ղեկավարը չգիտի` աշխատակազմի միահամուռ հրաժարական տալը դավադրություն է, թե մութ ուժերի ձեռքի գործը:
«Թիմ է, իրար հետ աշխատել են, իրար հետ էլ գնացել էն»,- ասել է Ա.Կիրակոսյանը: