Այսօր` ժամը 12:25-ին, ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը դիմել է Սահմանադրական դատարան` իր երեկ ներկայացրած դիմումը հետ վերցնելու համար։ Այս մասին Yerevannews.am-ի հետ զրույցում հայտնեց ՍԴ մամուլի պատասխանաու Հովհաննես Պապիկյանը նշելով, որ դիմումը հետ է վերցրել Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 10-ին, ժ.16:30-ին Հայրիկյանն իր ներկայացուցչի հետ միասին ՍԴ ներկայացրել էր դիմումը` ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի հիմքերով ՀՀ նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու վերաբերյալ: